Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքի կենտրոնին
copy image url

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքի կենտրոնին

Արտաքին 5 ամիս առաջ - 22:26 08-11-2024
Իսրայելի ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի կենտրոնին՝ ավերելով մի քանի շինություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են ականատեսները։

«Իսրայելական ինքնաթիռները մի քանի շատ ուժեղ հարվածներ են հասցրել Տյուր քաղաքի կենտրոնին՝ Ջումբլաթ թաղամասում», - ասել են «ՌԻԱ Նովոստի»–ին:

Ականատեսների խոսքով՝ այդ տարածքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են ապրում։