Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում զենքի պահեստ է պայթել
copy image url

Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում զենքի պահեստ է պայթել

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 11-12-2021

Մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների Բուրջ ալ-Շիմալի ճամբարում։ Պայթյունները տեղի են ունեցել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է El Nashra լրատվական կայքը:

Նախնական տվյալներով, զոհեր չկան, 12 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Լիբանանյան բանակը շրջափակել է պայթյունի վայրը, ժամանած հրշեջ-փրկարարները փորձում են մարել հրդեհի օջախները։

Ամենից շատ դիտված