Ճնշումներով իշխանություն խլելը մեր ձեռագիրը չէ. Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:05 08-11-2024
Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ժամը 11:00-ին արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն ներկա էին միայն ՔՊ-ի անդամները։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր հրավիրված արտահերթ նիստին, հայտարարեց.
«Նիստը օրենքի խախտմամբ չենք հրավիրել։ Օրենքն ասում է, որ ավագանին 1/3 -ի նախաձեռնությամբ կարող է նիստ գումարել։ Մենք ունենք 1/3 –ը՝ 11 մանդատ, ունենք լիազորություն արտահերթ նիստ հրավիրելու»,-հայտարարեց Քնարիկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով` նիստը հրավիրել են, որպեսզի նույն նիստի օրը որոշեն համայնքի ղեկավարի ընտրության հարցը։
«Այսինքն, օրենքն ասում է, որ մենք նիստ պետք է հրավիրենք, հետո որոշենք համայքնի ղեկավարին։ Քանի որ մեր նպատակը որքան հնարավոր է շուտ գնալ արտահերթ ընտրության, մենք այս դեպքում օրեր ենք կրճատել և այդ գործընթացն արհեստականորեն չենք երկարաձգել։ Ինչ իմաստ ունի մեկ անգամ հավաքվել, օր որոշել հետո ասենք մի քանի օր հետ գալ նույն օրակարգով նիստ անել, երբ դա կարելի է անել մեկ օրվա ընթացքում, ընդամենը րոպեների կամ ժամերի տարբերությամբ»,-ընդգծեց Հարությունյանը։

ՔՊ խմբակցության ղեկավարը անդրադառնալով դիտարկմանը, որ այլ համայնքներում ևս ՔՊ-ն ճնշումներով է հասել իշխանափոխության, հայտարարեց․
«Ճնշումներով իշխանություն խլելը մեր ձեռագիրը չէ»։

Մանրամասները` տեսանյութում։