Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության
copy image url

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության

Արտաքին 5 ամիս առաջ - 21:17 30-10-2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության, որտեղ իրեն կանչել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման գործով, ինչում նա մեղադրում է իշխանություններին։

«Բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը՝ որպես նախագահ, և ակնհայտ է, որ մտադիր չեմ գնալ դատախազի մոտ»,-ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, նախաքննական մարմինը պետք է կոնկրետ գործի վերաբերյալ ապացույցներ գտնի ինքը, այլ ոչ թե դա խնդրի նախագահից։ Ինչ վերաբերում է խախտման փաստերին, ապա, ըստ նախագահի, ընտրություններում եղել են «կեղծիքների բոլոր հայտնի տեսակները», ինչպիսիք են ընտրակաշառքը և ընտրողներին ահաբեկելը, նույնականացման քարտերի կրկնօրինակումը, այսպես կոչված կարուսելները և այլն։

Զուրաբիշվիլին նաև նշել է, որ «դատախազություն իր կանչելը կասկածելիորեն համընկնում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության հետ», ով ավելի վաղ նշել էր, որ Զուրաբիշվիլիի գործողություններին, որը հրահրում է իր երկրում անկարգություններ, ստանդարտ պատասխանը կլինի նրա հեռացումն ու ձերբակալությունը։