Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
«Այո, ես միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածին, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և սահմանազատման գործընթացի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններում»,-հայտարարեց Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվել՝ Հայաստանից օկուպացված տարածքները հնարավո՞ր է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով։
Հարցվածներից մի քանիսն ասացին, որ հնարավոր է, եթե լինի լավ դիվանագիտություն, սակայն, Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր չեն կապում և այդ պրոցեսը հնարավոր է իրականացնել առանց գործող իշխանությանը։
Քաղաքացիներից մեկն էլ այսպես պատասխանեց․ «Հայաստանի օկուպացված տարածքները հետ կարող ենք բերել միայն ռազմական ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում։