Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները ապրիլի 15-ին բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Պատճառն այն էր, որ նրանք 3 ամիս աշխատավարձ չեն ստացել:
Քաղաքապետարանում նրանց տեղեկացրել էին, որ խնդիրը թատրոնի ղեկավարության հետ է, բայց իրենց աշխատավարձերը 5 օրվա մեջ կվճարվեն:
Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 21-ին, դերասանների աշխատավարձերը վճարվել են։