Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցած վեց ամիսների ընթացքում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել, սակայն, ցավոք, իրական արդյունքներ դեռ չկան։
«Առայժմ այս հարցը չի լուծվել։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, բայց Հայաստանը ձգձգում է որոշումը։ Միաժամանակ մենք այդ հարցը բարձրացրել ենք Ռուսաստանի ռազմական ղեկավարության առջև, և մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջան կատարած այցի ժամանակ մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից: Բայց այսօր արդեն հուլիսի կեսն է, այս հարցը դեռ լուծված չէ։ Ռուսական կողմը, որը նույնպես ստորագրել է այդ հռչակագիրը նոյեմբերի 10-ին, չի ստիպում դա անել»,- ասել է Իլհամ Ալիևը։