Դեռ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շտապել է շնորհավորել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ վարչապետ Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօրվա խորհրդարանական ընտրություններում ճնշող հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր նրանց ձայնը լսվեց», – գրել է Օրբանն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։