Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Դոնալդ Թրամփ
copy image url

Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Դոնալդ Թրամփ

Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 08:49 24-10-2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել:

Թրամփը քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին և շեշտել, որ նա «ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Իր գրառման մեջ, Թրամփը, մասնավորապես ասել է.

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասված է Դոնալդ Թրամփի գրառման մեջ: