Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիր կստորագրվի
copy image url

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիր կստորագրվի

Արտաքին 5 ամիս առաջ - 20:40 23-10-2024
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսքերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։

«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։

Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։

«Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն», - նշել է ՌԴ նախագահը։

Ձեզ գուցե հետաքրքրի