ՌԴ-ն և Հյուսիսային Կորեան սկսում են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի իրականացման աշխատանքը
copy image url

ՌԴ-ն և Հյուսիսային Կորեան սկսում են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի իրականացման աշխատանքը

Արտաքին 9 ամիս առաջ - 20:20 22-06-2024
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան չեն պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով և սկսում են Համապարփակ ռազմավարական գործընկերության նոր պայմանագրի իրականացման բոլոր կետերի իրականացման աշխատանքը, ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան։

«Մենք չենք սահմանափակվի ձեռք բերվածով։ Այժմ նոր շրջան է սկսվել, երբ մեկնարկում է պայմանագրի բոլոր կետերի իրականացման աշխատանքը։ Մենք պատրաստ ենք դրան։ Մեր կորեացի բարեկամները, հասկանալի է, նույնպես։ Ամեն բան դեռ առջևում է»,- ասել է դեսպանը։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հունիսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան կատարած այցի ընթացքում կնքել են համագործակցության միջկառավարական համաձայնագիր առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտում, համաձայնագիր սահմանային ավտոկամրջի կառուցման մասին Տումաննայա գետի վրայով, ինչպես նաև Համապարփակ ռազմավարական գործընկերության նոր պայմանագիր։ Վերջին փաստաթուղթը փոխարինելու է ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի միջև 2000թ. փետրվարի 9-ի բարեկամության, բարիդրացիության և համագործակցության բազային պայմանագրին։ Նոր պայմանագիրը լինելու է անժամկետ, այն պետք է վավերացվի և ուժի մեջ մտնի վավերացման փաստաթղթերի փոխանակման օրվանից։

Ամենից շատ դիտված