Թուրքիայի նախագահ Էրդողանը «3+3» ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Փոխանցում է
News.am-ը։
«Մեկ անգամ ևս ընդգծվել է ադրբեջանա-թուրքական դաշինքի կարևորությունը մեր տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և մեր տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,- գրել է Բայրամովը սոցցանցի իր միկրոբլոգում։