Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
copy image url

Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ներքին 6 ամիս առաջ - 22:32 07-10-2024
Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- գրել է նա: