Իրանի իշխանությունները «հատել են կարմիր գիծը»․ Իսրայելի ԱԳ նախարար
copy image url

Իրանի իշխանությունները «հատել են կարմիր գիծը»․ Իսրայելի ԱԳ նախարար

Արտաքին 6 ամիս առաջ - 14:43 02-10-2024
Իրանի իշխանությունները «հատել են կարմիր գիծը»՝ հոկտեմբերի 1-ին զանգվածային հրթիռային գրոհ իրականացնելով Իսրայելի դեմ։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը։

«Այաթոլաների վարչակարգը հատել է կարմիր գիծը, եւ Իսրայել պետությունը չի լռի մեր քաղաքացիների դեմ Իրանի գազանային հարձակման հարցում։ Ողջ ազատ աշխարհը պետք է աջակցի Իսրայելին, որպեսզի կանգնեցնի իրանական չարիքը, քանի դեռ այնքան էլ ուշ չէ»,- գրել է նա X-ում։

«Ամբողջ աշխարհում առաջնորդների եւ երկրների աջակցությունը եւ համերաշխությունը երբեք չի մոռացվի։ Մենք գիտենք, թե ովքեր են մեր բարեկամները»,- ավելացրել է նա։