Մաշտոցի պողոտայից կարմիր գծերը չեն հեռացվի․ ավտոբուսի համար առանձնացվել է 2-րդ գիծը   
copy image url

Մաշտոցի պողոտայից կարմիր գծերը չեն հեռացվի․ ավտոբուսի համար առանձնացվել է 2-րդ գիծը   

Ներքին 6 ամիս առաջ - 10:55 25-09-2024
Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Բազմաթիվ քաղաքացիների շրջանում հարց է առաջացել, թե ինչ են լինելու այն վարորդների վճարած գումարները, ովքեր նախապես վճարել էին՝ Մաշտոցի պողոտայի կարմիր գծերում կայանելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով ասաց, որ կարմի գծերի համար վճարած քաղաքացիները շարունակելու են իրենց մեքենաները կայանել նույն հատվածում։

«Որ հատվածում կարմիր գծեր կան, վարորդները շարունակելու են իրենց մեքենաները կայանել։ 2 երթևեկելի գծերից 1-ը հատկացվում է հասարակական տրանսպորտին, իսկ մյուսը՝ փոխադրամիջոցներին», - ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճար է սահմանել տարեկան 160 000 դրամ։

Ամենից շատ դիտված