Արարատի մարզում բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու ՎԱԶ-21101-ը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու ՎԱԶ-21101-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:47 14-01-2024
Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:45-ի սահմաններում Ոսկետափ գյուղում՝ Երևանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած ՎԱԶ-21101 և 52-ամյա Մաթևոս Նազարյանի վարած UAW մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Նիկողոսյանի ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Հովհաննես Նիկողոսյանն ու 62-ամյա Գուրգեն Նիկողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Բագարատ Գասպարյանը՝ «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը գրանցված է «Լիգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։