Մի օր պարզ կդառնա, որ 44-օրյա պատերազմը դավաճանված էր. պատերազմի մասնակից

Oragir.news-ի տաղավարում հյուրընկալել ենք 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Բեգոյանին։

Սարգիսը զրույցում ներկայացրեց իր մարտական անցած ուղին։ Հիշեց, թե ինչպես զգացին պատերազմի սկիզբը, ինչ փոխվեց իրենց կյանքում պատերազմից հետո, և թե ի՜նչ ցավալի էր իրենց համար դրա ավարտը։

Խոսելով 44-օրյա պատերազմի ավարտի մասին՝ Սարգիսն ասաց.

«Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ մեր գումարտակը Բերձորում էր գտնվում, այնտեղ նախանշված դիրքեր ունեինք, իրականացնում էին մարտական ծառայություն այնտեղ, չէինք էլ լսել, որ պայմանագիր է կնքվել։ Բայց ինչ֊որ անհասկանալի բան էր կատարվում։ Ադրբեջանական դիրքերից ինչ-որ լուսաձայնային բաներ էին կրակում օդ, ուրախության ձայներ էին լսվում, բղավոցներ, և անհասկանալի էր՝ ինչ է կատարվում։ Այնուհետև, երբ տեղեկացանք, որ պայմանագիր է կնքվել, արդեն հասկանալի էր նրանց ուրախության պատճառը։ Այդ պահին ինչ-որ դատարկության զգացում պատեց։

Այս ամբողջ օրերի աշխատանքը մենք չկարողացանք լավագույնս իրականացնել և տարածքային կորուստներ ունեցանք։ Որոշակի ժամանակ էր պետք, որ հասկանայինք՝ ինչ է կատարվել իրականում։ Եվ ներկայումս ևս շատ հարցեր կան անհասկանալի, որոնց պատասխանները դեռ չկան։ Բայց, երբ որ ավելի շատ ժամանակ անցնի, բոլորի համար հասկանալի կլինի, որ 44- օրյա պատերազմը դավաճանված էր, և զինվորները միայնակ էին մարտի դաշտում, և այս ամբողջ պատասխանատվությունը ոչ միայն բանակինն էր, այլև ղեկավարությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։