Ոստիկանության նախկին կենտրոնական բաժանի շենքը, որը գտնվում է Իսրայելյան 41 հասցեում, սեփականաշնորհվել է, իսկ շինթույլտվությունը ստացել է «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն, որը կատարում է շենքի քանդման աշխատանքերը, իսկ հետագայում նախկին ոստիկանության շենքի փոխարեն 12 հարկանի բնակելի շենք է կառուցվելու, ինչի մասին նշված հասցեի հարակից շենքերի բնակիչները տեղեկացվել են պաստառների միջոցով, քանի որ իրենց ոչ ոք չի եկել և չի զգուշացրել շինաշխատանքեր սկսելու մասին։
«Պետք է իրազեկումներ լիներ, պետք է հավաքեին բնակիչներին, խոսեին, բացատրեին թե ինչ է կատարվելու, ինչ տիպի շենք է կառուցվելու, ինչ ծավալով։ Լսումներ պետք է կատարեին և լիազորված վարչական շրջանի ղեկավարը այդ լսումները հասցներ Երևանի ծեկավարին»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Դավիթ Վարդանյանը, որը նաև տեսանյութեր տրամադրեց շենքի քանդման ժամանակահատվածից։
Բնակիչների խոսքով՝ բակում եղել են կայանված ավտոմեքենաներ, որնոց վրա փոշի է նստել և դեռ պարզ չէ, թե դրանք վրասվել դն փլուզումից հետո, թե ոչ։
Նշենք, որ ոստիկանության շենքի անմիջապես կողքին կա բնակելի շենք, որի շքամուտքի պատը վնասելու դեպքում հնարավոր է փլուզում տեղի ունենա, ինչը շինարարական ընկերութրունը հաշվի չի առել։
Մանրամասները՝ տեսանյութում։