Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեկ Տիչինա փողոցում բնակելի տներ են քանդել։
Բնակիչներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես են քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցներ ոստիկանների ուղեկցությամբ ժամանել նշված հասցե և տրակտորով սկսել քանդել տները։
«Մարդկանց բնակելի տները քանդում են ու այդ ֆոնին նկարվում են, հիշողություն է ամբողջ կյանքի համար»,- ասում է բնակիչը։
Oragir.News-ին փոխանցած տեսանյութում երևում է, որ մի պահ իրավիճակը լարվում է, ոստիկանները փորձում են բերման ենթարկել բնակիչներից մի քանիսին։
«Նայի-նայի, «ղ․․․»-ի տղա։ Նայեք՝ ոնց ա էն աղջկան բրթում․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում