Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս՝ Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են:
Քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկն էլ գլորվելով բախվել է «Քրիստոնյա Հայաստան» ժողովրդի կողմից «Խաչքարերի շտեմարան» անունը ստացած հատվածում տեղադրված խաչքարին ու պատվանդանին:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հսկայական քարերը խաչքարի մոտից ու ճանապարհից հեռացվեցին վերամբարձ կռունկի միջոցով:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: