Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին
copy image url

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին

Ներքին 2 տարի առաջ - 20:21 10-05-2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:

Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: