Կոտայքի մարզում մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 19:44 24-07-2024
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: