ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, կրակ է բացել ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը, որն ակումբի տարածքից ոչ հեռու կասկածելի զինված տղամարդու է նկատել։
Կասկածյալին սկզբում հաջողվել է թաքնվել թփերի մեջ, սակայն ավելի ուշ նա հայտնաբերվել ու ձերբակալվել է, իսկ նրա թաքնվելու վայրում Կալաշնիկովի ինքնաձիգ (ԱԿ-47), օպտիկական նշանոց ու կերամիկական թիթեղներով ու տեսախցիկով երկու ուսապարկ է հայտնաբերվել։
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրյալ կասկածյալը Թրամփից 270-450 մետր հեռավորության վրա է եղել։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։