ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյային ցավակցել է Թրամփի դեմ մահափորձի ընթացքում ողբերգության կապակցությամբ
copy image url

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյային ցավակցել է Թրամփի դեմ մահափորձի ընթացքում ողբերգության կապակցությամբ

Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 17:48 16-07-2024
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Նա նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը:

Ամենից շատ դիտված