Պուտինը հիմա Կիևում նստած կլիներ, եթե նախագահը Թրամփը լիներ. Հարիս
copy image url

Պուտինը հիմա Կիևում նստած կլիներ, եթե նախագահը Թրամփը լիներ. Հարիս

Արտաքին 7 ամիս առաջ - 14:44 11-09-2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևում նստած կլիներ, եթե ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը լիներ։ Այսպիսի ենթադրություն է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը երեքշաբթի երեկոյան Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճի ժամանակ, գրում է thehill.com-ը:

Նա նախկին նախագահին քննադատել է՝ ասելով, որ «Պուտինը նրա ընկերն է» և «լանչին կուտեր» Թրամփին, եթե նա նախագահ լիներ:

Հարիսի համոզմամբ՝ «Կիևը գրավելուց հետո, Պուտինը հայացքը հառելու էր դեպի Լեհաստան»:

«Ինչո՞ւ այստեղ՝ Փենսիլվանիայում, բնակվող 800,000 լեհ ամերիկացիներին չեք ասում, թե որքան արագ կհանձնվեք հանուն լավության, հանուն, Ձեր կարծիքով՝ ընկերության մեկի հետ, ով հայտնի է որպես բռնապետ, որը լանչին Ձեզ կուտեր», - ասել է դեմոկրատը:

Թրամփն ու Հարիսը վիճաբանել են ուկրաինական պատերազմի շուրջ։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ կավարտի պատերազմը նախքան պաշտոնը ստանձնելը։ Ընդ որում, նա բազմիցս հրաժարվել է ասել, թե արդյոք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում: