Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ Հրապարակ
copy image url

Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ Հրապարակ

Մամուլ 7 ամիս առաջ - 08:20 11-09-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից համալսարանի կառավարումը` ռեկտորի պարտականությունների կատարումը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, վերապահվել է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին:

Սակայն մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 9 ամիս համալսարանը ղեկավարող Զաքոյանը չի գրանցվել պետական միասնական գրանցամատյանում, այնտեղ որպես բուհի ղեկավար նշված է Ուռուտյանը: Այլ կերպ ասած, համալսարանի ռեգիստրի վկայականում Զաքոյանը չէ ղեկավարը: Իսկ թե ինչպես է նա ստորագրել որոշումներ, կարգադրություններ, հրամաններ եւ ֆինանսական փաստաթղթեր, կարող է որոշ մարմինների հետաքննության նյութ դառնալ: