Իրանի համար հարևան երկրների տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»․ Իրանի ԱԳ նախարար
copy image url

Իրանի համար հարևան երկրների տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»․ Իրանի ԱԳ նախարար

Արտաքին 7 ամիս առաջ - 20:13 05-09-2024
Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պարզապես նախապատվություն չեն, այլ Իրանի ազգային անվտանգության հիմքն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1199148

Ձեզ գուցե հետաքրքրի