Արարատի մարզում «Կամազը» վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «Կամազը» վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 13:13 05-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 2023 թվականին էր տեղահանվել Արցախից, ամուսինը զոհված էր, խնամքին ունեն 2 անչափաս երեխաներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված