Արարատի մարզում «06»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «06»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 18:53 12-06-2024
Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Վանո Կիրակոսյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ռադիկ Քալաշյանին:

վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի