Շվեդիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
copy image url

Շվեդիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Արտաքին 7 ամիս առաջ - 20:45 04-09-2024
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, հայտարարեցլ է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին նա գրել է իր X-ում։

Բիլստրյոմը կառավարության նիստում հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին՝ հավելելով, որ վերջին ամիսներին նա համարում էր այդ «ոչ հեշտ» որոշումը։

«Վերջին 25 տարվա ընթացքում ես քաղաքականության մեջ շատ տարբեր դերեր եմ խաղացել, այդ թվում՝ 10 տարի նախարարի պաշտոնում», – նշել է նա՝ վերջին պաշտոնում ունեցած ձեռքբերումների շարքում թվարկելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Նա պարզաբանել է, որ ծրագրում է ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից, հետևաբար վայր կդնի իր պատգամավորական մանդատը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:18 Տասնյակ հասցեներում ջուր չի լինի ապրիլի 22-ին և 23-ին
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»