Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո։
«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում»,- նշել է նա։
Կարամանլիսի խոսքով ՝ նա իր պաշտոնավարման ժամանակ բոլոր ջանքերը գործադրել է երկաթուղում իրավիճակը բարելավելու համար, սակայն դա բավարար չի եղել ողբերգությունը կանխելու համար:
Կոստաս Կարամանլիսը նշել է, որ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել։
Նախարարը կարծում է, որ Հունաստանի քաղաքացիները պետք է վստահեն քաղաքական համակարգին։