Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչի պատճառները չի ներկայացրել։
«Մեր հարգարժան նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որն զբաղեցնում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։
Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր հրաժարականն ընդունելու համար։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը կգլխավորի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նախագահի նույն հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։
Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաև փոխվարչապետի պաշտոնում։