«BMW»-ն Մասիսում բախվել է գազախողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

«BMW»-ն Մասիսում բախվել է գազախողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 12:16 29-08-2024
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Արտակ Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 10 մետր առաջ ընթանալով գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ-ի ծառայողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: