Կոտայքի մարզում հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել մի քանիսը. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել մի քանիսը. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 15:51 22-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք:

Տեղում պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ժամանակավորապես նշված հատվածում գազամատակարարումը դադարեցվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: