Ավտոբուսներին ինչո՞ւ եք վազող տողով համ առաջին, համ էլ վերջին կանգառը գրում
copy image url

Ավտոբուսներին ինչո՞ւ եք վազող տողով համ առաջին, համ էլ վերջին կանգառը գրում

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 16:42 28-08-2024
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է.

«Տղաս ճիշտ հարց տվեց մեր տրանսպորտի մասին: «Ինչո՞ւ եք վազող տողով համ առաջին, համ էլ վերջին կանգառը գրում: Նախ, մոտենալիս հազիվ մեկը հասցնես կարդալ, բայց նաև ապակողմնորոշել կարա մարդուն ու սխալ կողմից նստի»։

Իրոք, որտեղ եղել եմ, վերջին կանգառն են գրում, որ իմանաս ուղղությունը:
Բացի այդ, ավտոբուսը չեն նախշում կանգառների թվարկմամբ, որը մինչև կարդաս, կգնա: Կանգառներին, ամբողջ երթուղուն ծանոթանում ես կանգառասրահում փակցված վահանակով կամ QR կոդով ես նայում»: