Հրաշալի ազգային հերոս․ Թբիլիսիում կտեղադրվի Գեորգիևյան դաշնագիրը ստորագրած թագավորի արձանը
copy image url

Հրաշալի ազգային հերոս․ Թբիլիսիում կտեղադրվի Գեորգիևյան դաշնագիրը ստորագրած թագավորի արձանը

Արտաքին 7 ամիս առաջ - 17:00 27-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանում հոկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և արևմուտքի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության ֆոնին հարևան երկրի իշխանությունները որոշել են մայրաքաղաք Թբիլիսիում տեղադրել Ռուսաստանի հետ Գեորգիևյան դաշնագիրը ստորագրած Հերակլ II թագավորի արձանը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վերջինս հայտնել է, որ արձանը կտեղադրվի Կախեթիի խճուղու վրա՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու։

Հաղորդվում է, որ Կոբախիձեն Հերակլ II թագավորին անվանել է հրաշալի ազգային հերոս։ «Մեր պարտքն է արժանին մատուցել վրացական պատմությանն ու այն բոլոր հերոսներին, որոնք պահպանել են մեր կրոնական և ազգային ինքնությունը»,- ասել է նա։

Նշենք, որ Հերակլ II թագավորը Վրաստանի պատմության ամենավիճելի կերպարներից մեկն է։ Վերջինս 1783 թվականին Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան դաշնագիրը, որն, ըստ վրացական պատմագրության, հիմք էր հանդիսացել Քարթլի-Կախեթիի թագավորության՝ Ռուսաստանի կողմից բռնակցման համար։ Դաշնագրի ստորագրումից 18 տարի անց՝ 1801 թվականին, Քարթլի-Կախեթիի թագավորությունը բռնակցվել էր Ռուսական կայսրությանը։

Գեորգիևյան դաշնագիրը ստորագրվել է 1783 թվականի հուլիսի 24-ին, որով վրացական թագավորությունը փաստացի դարձավ Ռուսաստանի պրոտեկտորատը։ Դաշնագրով Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից, իսկ Ռուսաստանի Եկատերինա II երաշխավորել է Հերակլի տիրույթների ամբողջականության պահպանումը, պատերազմի ժամանակ էլ ռուսական կողմը պաշտպանելու Էր Վրաստանին։

Բացի այդ, պայմանագրի շրջանակներում վրաց ազնվականությունը իր իրավունքներով հավասարեցվել է ռուս ազնվականությանը։

Արդեն 1801 թվականին Ռուսաստանը բռնակցեց վրացական թագավորության տարածքը, Վրաստանը վերածվեց ռուսական կայսրության նահանգի և այդ կարգավիճակով մնաց մինչև 1917 թվականը։


Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում