Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով
copy image url

Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը. Պեսկով

Արտաքին 7 ամիս առաջ - 15:35 26-08-2024
Մենք դեռ չգիտենք, թե ինչի համար է մեղադրվում Դուրովը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

«Պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի, թե ինչի համար են փորձում մեղադրել։ Սրանից հետո մենք արդեն կարող ենք եզրակացություն անել»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև ասել է, որ Պուտինը Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Դուրովի հետ չի հանդիպել:

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո:

Ամենից շատ դիտված