ՀՀ-ի անվտանգային հարցերը լուծելու փոխարեն Փաշինյանը հեծանիվ է քշում․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 09:15 26-08-2024
44- օրյա պատերազմը, Արցախի էթնիկ զտումն ու 100 հազարից ավելի բնակիչների բռնի տեղահանումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծեցին անվտանգային լրջագույն խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ դեռևս հստակ ուրվագծված մոտեցումներ նկատելի չեն: Վտանգված է հատկապես Հայաստանի ինքնիշխանություն տարածքները, սակայն, դա կարծես թե Նիկոլ Փաշինյանին չի անհանգաստացնում։ Վերջինս արդեն տևական ժամանակ է հոբբի է գտել՝ հեծանվասպորտը, որը նրանից ավելի շատ ժամանակ է խլում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան անո՞ւմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

«Ոչ մի բան չի անում»,- ասաց մի տղամարդ։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ամեն ինչ ան ում է․ «Տալիս եմ, տալիս եմ, տարեք, կերեք»։ Որոշների կարծիքով էլ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, կարևորը նախկին իշխանությունները չեն վերադառնում։

Քաղաքացիներից մեկից ստացանք նաև այսպիսի պատասխան․ «Ոչ մի բան չի անում, հեծանիվ է քշում, հանգաստանալու է գնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։