Ամմանում ընթացող ըմբշամարտի առաջնությունում ըմբիշներ Մխիթարյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզի համար
copy image url

Ամմանում ընթացող ըմբշամարտի առաջնությունում ըմբիշներ Մխիթարյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզի համար

Սպորտ 8 ամիս առաջ - 21:33 19-08-2024
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը։

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում մեր երկու մարզիկներն էլ զիջեցին մրցակիցներին և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Այսօր Մարտին Մանջիկյանը պարտվել էր մեկնարկում, Արամե Առաքելյանը և Սեյրան Կիրակոսյանը հաղթել էին մեկնարկում, բայց զիջել մրցակցներին քառորդ եզրափակիչում։ Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ նրա մրցակիցը մեկնարկում դուրս է եկել եզրափակիչ։