Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
copy image url

Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում

Սպորտ 6 ամիս առաջ - 22:27 14-10-2024
Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Չեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը, իսկ ազատ ոճային Ազատ Շերոյանը, ով հասել էր եզրափակիչ, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից՝ դառնալով արծաթե մեդալակիր։