Արցախի ՆԳՆ հավաքական թիմը հաղթել է ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնությունում
copy image url

Արցախի ՆԳՆ հավաքական թիմը հաղթել է ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնությունում

Ներքին 2 տարի առաջ - 22:43 24-10-2022
Կարեն Սարգսյանը պարգևատրել է ՀՀ-ում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությանը մասնակցած՝ ՆԳՆ հավաքական թիմին:
Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ Մասնակիցները մրցում էին յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։

ՆԳ նախարարության թիմին այսօր նախարար Կարեն Սարգսյանն է ընդունել: Նախարարը, հաղթանակի կապակցությամբ, նախ շնորհավորել է անձնակազմին Արցախը պատվով ներկայացնելու համար, նշել, որ հանրային առողջապահության և ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է սպորտի մասսայականացումը երկրում, իսկ առողջ ապրելակերպի գաղափարի շուրջ պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը:

Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության գործունեությունը և հաղթանակ բերած թիմին պարգևատրել թանկարժեք նվերներով և դրամական պարգևներով:

Ամենից շատ դիտված