Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա
copy image url

Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա

Արտաքին 8 ամիս առաջ - 14:50 13-08-2024
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել, գրում է Ermenihaber.am-ը։

Դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանի հետ հարաբերություններ ունեցող բոլոր մեր դաշնակիցներին խնդրում ենք ճնշում գործադրել լարվածությունը թուլացնելու համար ու դա նաև վերաբերում է Թուրքիային»։

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ ամերիկացի դեսպանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները «հիմա ավելի լավ կետում են, քան եղել են երկար ժամանակ»։

Ամենից շատ դիտված