«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ Սևանա լճի լողափնյա տարածքում։
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով), որոնք չունեն առողջական խնդիրներ:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե մասնակցելու՞ են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին։
«Չէ, չեմ մասնակցելու»,-ասաց անցորդներից մեկը։
«Չեմ մասնակցելու»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
«Էդ ինչ գավաթ ա»,-զարմացած ասաց մի երիտասարդ։
«Ոչ, չեմ մասնակցելու, որովհետև վարչապետին չեմ սիրում»,-պատասխանեց մի տղամարդ։
«Չեմ մասնակցելու, որովհետև լողալ չգիտեմ»,-ասաց երիտասարդներից մեկը։
«Չեմ մասնակցելու, որովհետև գավաթներ չեմ սիրում, Սևանն էլ չեմ սիրում»,-ասաց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։