Զիեշը չի մանակցի Աֆրիկայի գավաթին՝ կոնֆլիկտի պատճառով
copy image url

Զիեշը չի մանակցի Աֆրիկայի գավաթին՝ կոնֆլիկտի պատճառով

Սպորտ 3 տարի առաջ - 16:15 03-01-2022

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը չի մասնակցի Աֆրիկայի գավաթին, հայտնում է Sky Sport Italia-ն: 28-ամյա խաղացողը ընդգրկված չէ Մարոկոյի ընտրանու հայտացուցակում։

«Մենք հույս ունեինք, որ նա կդառնա թիմի առաջատարը, և կբերի հաջողություն, այլ ոչ թե կլինի նա, ով ցանկանում է առանց ջանք գործադրելու գնդակ ստանալ։ Ես մանրամասների մեջ չեմ խորանա»,- ասել է Մարոկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆաուզի Լակյան Radio Mars-ի եթերում:

Հավաքականի մարզիչն էլ նշել է, որ առաջին անգամ է տեսնում ֆուտբոլիստի, որը չի ցանկանում մարզվել և անընդհատ խոսում է վնասվածքներից, չնայած որ թեստերն այլ բան են ասում:

Զիեշը բաց է թողել Մարոկոյի վերջին 10-ը խաղերը։ Հաղորդվում է, որ նա կոնֆլիկտի մեջ է ազգային հավաքականի մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի հետ։ Նա հունիսից չի խաղացել ազգային ընտրանու կազմում։