ԱՄՆ-ի ֆոնդային շուկաները «գլխապտույտ օրերի են» սպասում. Wall Street Journal
copy image url

ԱՄՆ-ի ֆոնդային շուկաները «գլխապտույտ օրերի են» սպասում. Wall Street Journal

Արտաքին 8 ամիս առաջ - 00:07 06-08-2024
Ամերիկյան Wall Street Journal բիզնես պարբերականը գրում է, որ աշխարհի ամենաթանկ ընկերությունները աննախադեպ վնասներ են կրում։ Ամեն ինչ սկսվեց Ճապոնիայում, որի հիմնական ֆոնդային ինդեքսը՝ արդեն մեկ ամիս թուլացող Nikkei-ն երկուշաբթի նվազել է 12,4%-ով։ Դա 1987 թվականից ի վեր ամենամեծ միօրյա կորուստն էր, երբ տեղի ունեցավ այսպես կոչված «սև երկուշաբթի»-ն։

Ասիական այլ ֆոնդային բորսաները ևս անկում են ապրել։ Օրինակ՝ Սեուլում (Հարավային Կորեա) առաջատար Kospi ինդեքսը նվազել է 8,8%-ով, իսկ Թայբեյում (Թայվան) Taiex-ը կորցրել է 8,4%-ով։ Սինգապուրում Straits Times ինդեքսը նվազել է ավելի քան 4 տոկոսով։ Գերմանիայի առաջատար Dax ինդեքսը ևս օրը սկսել է զգալի ՝ գրեթե 3 տոկոս անկումով։

300 ամենակարևոր չինական բաժնետոմսերը միավորող CSI 300 բորսան լավագույն արդյունքն է ունեցել՝ ընդամենը 1 տոկոս անկում գրանցելով:

Տնտեսագետները մտավախություն ունեն, որ ամերիկյան ֆոնդային շուկան կտրուկ կնվազի, երբ առևտուրը սկսվի ԱՄՆ-ում (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 15:30): Bloomberg-ը հայտնում է, որ «համաշխարհային արժեթղթերի անկումը Ուոլ Սթրիթի վախի ցուցանիշը հասցրել է 4 տարվա առավելագույնին»:

Հետևելով ֆոնդային շուկաներին՝ բիթքոինի՝ ամենահայտնի կրիպտոարժույթի գինը վերջին օրերին նվազել է ավելի քան 20%-ով (հասնելով շուրջ 47 հազար 300 եվրոյի): Նման միտում է նկատվում նաև այլ կրիպտոարժույթների նկատմամբ։

Նշաններ կան, որ արժեթղթերի շուկան երկար ժամանակ գտնվում է անկայուն վիճակում. դրա փլուզման հիմնական պատճառները ԱՄՆ-ում արտադրության անկումն է, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը։