Օրակարգ․ Տարածքներ տալու համար՝ Փաշինյանն ասելու է, որ ինքնիշխանությունը միայն տարածքը չէ․ Աբրահամ Գասպարյան

Ներքին Արտաքին Խոսք Օրակարգ 8 ամիս առաջ - 21:00 02-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աբրահամ Գասպարյանի հետ զրուցել ենք Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի, գործող իշխանությունների վարած քաղաքականության, արտաքին դերակատարների ունեցած ակնկալիքների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգման պատճառների, տարածաշրջանային առանցքային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աբրահամ Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շուտով սկսելու է համոզել, որ ինքնիշխանությունը միայն տարածքի խնդիր չէ։ «Առաջիկայում սեպտեմբերի 21-ն է, հիշեք՝ ուղերձի հաջորդ բացահայտումը, որը փորձելու է անել․ ինքն առաջ է տանելու այն գիծը, որ ինքնիշխանությունը միայն տարածքի խնդիր չէ, սկսելու է լոլոներ կարդալ՝ ինքնիշխանությունը մեր ժողովրդավարությունն է, մեր բաստիոնն է, չգիտեմ ինչն է, և այլն»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև նկատեց, որ գործող իշխանությունը Հայաստանը ղեկավարում է՝ կառավարելի քաոս ստեղծելով։

Մանրամասները՝ տեսանյութում․