Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է շարքից հանել Հայաստանը
copy image url

Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է շարքից հանել Հայաստանը

Միտք Ներքին 8 ամիս առաջ - 10:21 01-08-2024
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:

Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն կամ պայմանագիր արդեն դառնալու է ոչ էական»: