Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է վերածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի
copy image url

Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է վերածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի

Ներքին 1 տարի առաջ - 22:46 24-10-2023
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վերածում թուրք-ադրբեջանական միջանցքի։

Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.

1. Հայկական Արցախի գոյությյամբ։
2. Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։

Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում,ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կանգնելու է փակման վտանգի տակ,իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու։

Այս սցենարի խաղարկման արդյունքում՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է վերածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։