Եկել ենք, հասկանանք՝ ինչի համար են մեր ավտոմեքենան մեր ձեռքից խլել․ վարորդ

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:46 30-07-2024
Մայիսի 30-ին առանց տեղյակ պահելու մեր ավտոմեքենան տեղափոխել են այստեղ, 2 ամիս է՝ ոչ մի հիմնավոր պատասխան չկա, թե ինչու։ Այս մասին այսօր ՃՈ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդ Վահան Օհանյանը։

«Դիմում ենք գրել, ներկայացրել, դիմումին էլ չեն պատասխանել, էսօր էլ եկել ենք, հասկանանք՝ ինչ հիմունքներով, ինչ պատճառով, ինչի համար են մեր ավտոմեքենան մեր ձեռքից խլել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց հետ ոչ մի անգամ կապ չեն հաստատել, ավելին՝ իրենք են փորձում տարբերակ գտնել կապի դուրս գալու և հարցրեի պատասխանները ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում