Քասախցիներից 1 շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 15:21 10-04-2025
Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտի խնդրին:

«Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, նա ասաց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ինչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»:

Ամենից շատ դիտված